ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Քուվեյթ

16:46     10 մարտի, 2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն, հաղորդում է gov.am-ը:

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:


© armedia.am