Պակիստանի իշխանությունները վերականգնել են մահապատիժը

18:33     10 մարտի, 2015

Պակիստանի իշխանությունները վերականգնել են մահապատիժը երկրի ողջ տարածքում: Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

2014թ.  դեկտեմբերի 17-ին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը օրինականացրել էր մահապատժի իրականցումը  միայն ահաբեկիչների նկատմամբ: Նման որոշման առիթ էր դարձել Փեշավարի դպրոցներից մեկի վրա թալիբների հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է 150 մարդ, այդ թվում`134 երեխա:

Նշենք, որ Պակիստանում մահապատժի իրականացումն արգելվել էր 2008թ.:


© armedia.am