ԵԱՏՄ միասնկան արժույթը կոչվելու է ալթըն

20:10     10 մարտի, 2015

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Ֆինանսների նախարարությանը և կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել ԵՏՄ միասնական արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է  Ռուսատանի նախագահի պաշտոնական կայքը։

Նշենք, որ դեռ անցյալ տարի ռուսական Комсомолец պարբերականը, հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, հայտնել էր, որ  Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է ալթըն: Նշվում էր նաև որ միասնական արժույթի և նրա անվան հարցը ոչ պաշտոնապես արդեն հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից:

Աղբյուրը նաև հայտնել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտորնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որի կենտրոնատեղին  գտնվելու է Ալմաթիում:


© armedia.am