Օլիմպիական խաղերի չեմպիոնը մահացել է շոուի նկարահանման ժամանակ

20:31     10 մարտի, 2015

Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել է 10 մարդ: Վերջիններս եղել են էքստրեմալ պայմաններում գոյատևելու մասին ռեալիթի-շոուի մասնակիցներ և այն նկարահանող խմբի անդամներ: Մահացածներից 8-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Արգենտինայի: Զոհերի թվում են նաև  ֆրանսիացի 3 հայտնի մարզիկներ, որոցից լողորդուհի Կամիլ Մյուֆան 2012թ. նվաճել էր օլիմպիական ոսկի:

Ողբերգության պատճառները դեռևս հայտնի չեն:

 


© armedia.am