Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով նախօրեին Վենեսուելայի կառավարության 7 պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը, ԱՄՆ-ի իշխանություններին և անձամբ նախագահ Օբամային մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության մեջ:
«Նախագահ Օբաման կատարեց ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ երբևէ կիրառված ամենաագրեսիվ, անարդար և վնասակար քայլը»,-հայտարարել է Մադուրոն երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում:
Նշենք, որ Վաշինգտոնում Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բացատրում են նրանով, որ լատինաամերիկյան այս երկրում խախտվում են մարդու իրավունքները, քաղաքական ընդդիմախոսները հետապնդվում են իշխանությունների կողմից, և չի պահպանվում խոսքի ազատության սկզբունքը: