Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

21:15     10 մարտի, 2015

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին: Այս մասին փոխանցում է Արմենպրեսը՝ հղում անելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական նիստի ժամանակ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: Հայ մարզիկներն իրենց ուժերը չափելու են 6 մարզաձևերում»,-ասվում է Ազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:


© armedia.am