Տերտեր քաղաքում Ադրբեւանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ռազմական թևը: Այս մասին փոխանցում է haqqin.az լրատվականը:
Կազմակերպության նախագահ Աqիֆ Նագին «Ենի Մուսվաթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության երկու ակտիվիստներ ձերբակալվել են այսօր: Ընդ որում, Աqիֆը նշել է, որ այս կապակցությամբ դիմել է Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազությանը, քանի որ ձերբակալվածների նկատամամբ ցուցաբերվում է կողմնապահ վերաբերմունք:
Նշենք, որ ձերբակալություններն իրականացվել են Ադրբեջանի ՆԳՆ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: