Հայաստանը կարող է կրթության ոլորտում ունեցած իր փորձը կիսել աշխարհի հետ

12:45     11 մարտի, 2015

Հայաստանի կրթական համակարգն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական կրթական տարածքի պահանջներին: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովում հայտարարեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայաստանյան կրթության որակից և ձեռքբերումներից խոսեց նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ ներկաներին շնորհավորելով «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ:

«Այս նախագիծը և ձեր ջանքերը, հաջողության դեպքում, կարող են դրական օրինակ հանդիսանալ ամբողջ աշխարհի համար: Հայաստանը կարող է կիսել իր փորձն այլ երկրների հետ»,- ամփոփեց Լորա Բեյլին:


© armedia.am