ԱՄՆ-ն մխիթարում է անհանգստացած Բալթյան երկրներին

23:21     11 մարտի, 2015

ԱՄՆ-ն տեղակայել է հարյուրավոր  զրահապատ մեքենաներ Լատվիայում այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշում է կայացրել դուրս գալ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրից, հայտնում է Euronews-ը:

Այս առիթով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նկատել էր.

«Մենք հիասթափված ենք Ռուսաստանի որոշմամբ` դադարեցնելու իր անդամակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի շրջանակներում գործող Համատեղ խորհրդատվական խմբում: Մենք կքաջալերենք ցանկացած ջանք, որ ուղղված կլինի զենքի վերահսկողությանը, քանի որ մենք կարծում ենք, որ այդ պայմանագիրը կարևոր է»:

ԱՄՆ-ի կողմից Լատվիայում զրահապատ  մեքենաների տեղակայումը կարելի է դիտարկել որպես ԱՄՆ հերթական փորձ` մխիթարելու Բալթյան երկրներին, որոնց շատ է մտահոգում Ղրիմի ՌԴ-ին  միանալուց  հետո Մոսկվայի հետագա քայլերը: 


© armedia.am