Այսօր կկայանա եվրատեսիլյան «Don't deny» երգի պրեմիերան

10:25     12 մարտի, 2015

«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա այսօր՝ մարտի 12-ին, Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին։

Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաև Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում:

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:




© armedia.am