2015թ. ապրիլը՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս Գլենդեյլում

10:55     12 մարտի, 2015

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ, հռչակագիր է ընդունել, որով ընթացիկ տարվա ապրիլ ամիսը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս, հայտնում է asbarez.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհուրդը ընդունել է նաև բանաձև, որը պահանջում է, որ Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ներկայացվի:


© armedia.am