Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով խորհրդակցություններ կանցկացնեն

11:40     12 մարտի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ մարտի 12-ին, Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այս մասին Twitter –ի իր միկրոբլոգում հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 «Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:


© armedia.am