ԱՄՆ-ն զենք է մատակարելու Ուկրաինային

14:33     12 մարտի, 2015

Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն: Այս մասին տեղեկացնում է razm.info-ն: 

Տրամադրվող օգնության մեջ մտնում են ամերիկյան արտադրության հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր, 30 միավոր զրահապատ և ևս մոտ 200 միավոր ոչ զրահապատ HMMWV (Humvee, «Համվի») մեքենաներ, հակաականանետային ռադարներ, գիշերային դիտասարքեր, առաջին օգնության պարագաներ: Հայտնի չէ, սակայն, դրանց մատակարարման ժամկետը:

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մատակարարում մահացու զինատեսակներ, քանի որ նման օգնությունը կավելացներ արյունահեղությունը տարածաշրջանում:

Հատկանշական է, որ ռազմական օգնության տրամադրման մասին հաղորդումը համընկնում է ԱՄՆ-ի վերջին հայտարարությունների հետ, որոնց համաձայն՝ Ռուսաստանը հազարավոր զինծառայողներ է ուղարկում Ուկրաինայի արևելք՝ այնտեղ շարունակվող ապստամբությանը մասնակցելու, թեև պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է իր զինծառայողների մասնակցությունն Ուկրաինայի արևելքի հակամարտությանը:

 

 


© armedia.am