Ջեյմս Ուորլիք. նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

15:55     12 մարտի, 2015

Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջելմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: «Մոտակա ժամանակներում մենք նախատեսում ենք կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում և այդ նպատակով պահպանում ենք սերտ շփում վերջիններիս հետ: Սակայն, անկախ այն բանից, որ նման հանդիպումները մենք օգտակար ենք համարում, հանդիպման մասին որոշումը պետք է կայացնեն կողմերը»,- ասել է Ուորլիքը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը նախատեսվում է կազմակերպել այս տարվա վերջին: 


© armedia.am