Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության, ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: