Երևանում այսօր՝ մարտի 12-ին, մեկնարկել է 5-րդ ArmNet-ը: «ArmNet 2015» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի և բջջային հավելվածների համահայկական «ArmNet Awards 2015» մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` բջջային տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ կանցկացվեն համացանցին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է News.am-ը: