Բակո Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը քննարկել են սոցապահովության բնագավառում ՀՀ-ԼՂՀ համագործակցության հարցերը

17:22     12 մարտի, 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 12-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում ՀՀ-ԼՂՀ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am