Եվրախորհրդարանը պահանջում է Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել

17:37     12 մարտի, 2015

Այսօր՝ փետրվարի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով պահանջում է իրականացնել Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննությունը: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը:

Եվրոպացի պատգամավորները կարծում են, որ Նեմցովի մահը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենանշանավոր քաղաքական սպանությունն է: Պատգամավորները կարևորել են միջազգային հետաքննություն անցկացնելը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ու ՄԱԿ-ի շրջանակներում առկա գործիքները:


© armedia.am