Հունաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հնարավոր է դիմի դատարան Հունաստանի տարածքում գերմանական սեփականության վրա կալանք դնելու խնդրանքով, եթե Գերմանիան հրաժարվի վճարել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կատարած հանցագործությունների դիմաց ռեպարացիաները: Նշենք, որ խոսքը գերմանական օկուպացիոն բանակի կողմից հունական Դիստոմոյի բնակիչների սպանության մասին է:
Բեռլինում նշում են, որ այս հարցն օրակարգից հանվել է դեռևս 1960-ականներին, երբ Աթենքին վճարվել է 115 մլն գերմանական մարկ(59մլն եվրո): Հունաստանի ներկայիս իշխանությունները գերմանական օկուպացիայի պատճառած վնասը գնահատում են 160մլն եվրո: