Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: Այս մասին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պիսկովը հայտնել է France Press գործակալությանը:
Նշենք, որ ավելի վաղ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու մասին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: