Արևմուտքը կմեղմացնի պատժամիջոցներն Իրանի դեմ

09:44     13 մարտի, 2015

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող «Վեցնյակը» քննարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի թեթեւացման մասին բանաձևի նախագիծ ներկայացնելու հնարավորությունը: Այս մասին փոխանցում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, բանաձևի նախագիծը, որը քննարկում են արևմտյան երկրները, վերաբերում է ՄԱԿ-ի կողմից 2006թ. դեկտեմբերին սահմանված պատժամիջոցների մեղմացմանը: 


© armedia.am