Մարտի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բեյրութում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ: