Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել ԵՄ անդամակցության հայտը, որը ներկայացվել էր 2009թ.: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Կառավարությունն այլևս չի վերսկսի ԵՄ անդամակցության նախապատրաստման գործընթացը»,- նշվում է Իսլանդիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում: Ռեյկյավիկում համոզված են, որ եվրաինտեգրումը մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, մասնավորապես՝ ձկնորսությանը և ֆերմերային տնտեսությանը: