Գերմանիայի Սահմանադրական դատարանն որոշում է ընդունել հանել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Այս մասին հայտնում է euronews-ը: Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել Ռեյն-Վեստֆալիա վարչական շրջանից երկու մուսուլման ուսուցչուհիների հայցի քննման արդյունքում, ինչը տևել է մոտ 5 տարի:
Նշենք, որ հիջաբը հանելուց հրաժարվելու պատճառով ուսուցչուհիներից մեկը ազատվել է աշխատանքից: Մյուս ուսուցչուհին, ով մուսուլմանական ավանդական գլխաշորի փոխարեն կրլիս է եղել գլխարկ, ստացել է նկատողություն:
Սահմանադրական դատարանում նշել են, որ հիջաբի արգելում հակասում է հավատքի ազատությանը, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ, հատկապես, որ դպրոցներում թույլատրվում է քրիստոնեական խորհրդանիշների օգտագործումը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել 2003թ. իր որոշումը, որով կրոնական խորհրդանիշների օգտագործման արգելքի սահմանումը վերպահել էր երկրի վարչական շրջանների իշխանություններին:
Նշենք, որ այսօր Գերմանիայում տարբեր տվյալներով ապրում են 3.8-4.3մլն մուսուլման, ինչը կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը: