Հունգարիա-ՌԴ գործարքը կասկածի տակ է դրվել

12:21     13 մարտի, 2015

«Պակշ» ատոմակայանի երկու նոր էներգաբլոկերի կառուցման վերաբերյալ 12 մլրդ եվրո արժողությամբ Ռուսաստանի և Հունգարիայի գործարքը դրվել է հարցականի տակ:

Նախօրեին Financial Times-ը, հղում կատարելով ԵՄ մի պաշտոնյայի, հաղորդել է, որ Ատոմային էներգետիկայի հարցերով ԵՄ միությունը (Euroatom) հրաժարվել է հաստատել Ռուսաստան- Հունգարիա գործարքը: Ըստ աղբյուրի, Հունգարիայի իշխանությունները բողոքարկել են այդ որոշումը, սակայն Եվրահանձնաժողովն աջակցել է Եվրոատոմի որոշմանը:

Reuters-ը, հղում կատարելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հաստատել է, որ «գործարքը խոչընդոտների է բախվել, որոնք կարող են ստիպել Բուխարեստին վերանայել պայմանները»:

Իր հերթին, Հունգարիայի պետքարտուղար Զոլտան Կովկաչը ժխտել է լուրերը, թե Եվրահանձնաժողովը կասեցրել է գործարքը, և պահանջել է Financial Times-ից ժխտում հրապարակել: Մինչդեռ Եվրահանձնաժողովի հունգարացի հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, Lenta.u-ի փոխանցմամբ հաստատել է, որ Եվրահանձնաժողովը միացել է Եվրոատոմի դիրքորոշմանը: Պաշտոնական Բրյուսելը դեռ չի արձագանքում այս հայտարարություններին:

12 մլրդ եվրո արժողությամբ գործարքը Հունգարիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 2014թ. դեկտեմբերին: Այն ենթադրում է «Պակշ» ատոմակայանի երկու նոր էներգաբլոկերի կառուցում: Ծրագրի իրականացման համար Մոսկվան պետք է Հունգարիային 10 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրեր:

Գործարքը ԵՄ-ի կողմից դիտարկվում է որպես նպաստավոր Ռուսաստանի տնտեսության համար և, հիմնականում, այդ պատճառով է դրվել կասկածի տակ:

ԵՄ-ն շարունակում է ՌԴ վրա տնտեսական լծակների կիրառումը: Բանակցությունները ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգման և խստացման մասին շարունակվում են: Նախօրեին Գերմանիաի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների չկատարման դեպքում Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների կիրառումը: 


© armedia.am