Բելառուսը պատրաստ է ընդունել ԼՂ հարցով բանակցությունները. Բելառուսի ԱԳՆ

12:35     13 մարտի, 2015

Բելառուսական կողմը պատրաստ է իր տարածքում ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է News.am-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ գործակալությանը:

«Ես ցանկանում եմ հաստատել, որ Բելառուսը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ համապատասխան որոշումներով նախատեսված ժամկետներում։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել սպառիչ խաղաղ համաձայնագրի մշակման շուրջ բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման վայրը»,- նշել է Բելառուսի արտգործնախարարը:


© armedia.am