Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

13:50     13 մարտի, 2015

Մայիսի 7-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կմեկնարկեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք առաջնորդելու են Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, գրում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Ազատություն ռադիոկայանին:

Միջոցառումները Վաշինգտոնում շարունակվելու են երեք օր՝ սկսվելով մայիսի 7-ին Ազգային Մայր տաճարում էկումենիկ աղոթքով և ավարտվելով մայիսի 9-ին Անարատ Հղիության ազգային սրբավայր-դամբարանում Սուրբ Պատարագով, որն անցկացվելու է երկու կաթողիկոսների ներկայությամբ:

«Կարևորը՝ մայրաքաղաք Վաշինգտոնում ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք չենք մոռացել և շարունակելու ենք մեր պահանջները ներկայացնել», – ասել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի սկզբին Վաշինգտոն կժամանեն նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները:


© armedia.am