Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստվում է մոտ օրերս Ուկրաինային հատկացված օգնության առաջին տրանշը փոխանցել 5մլրդ դոլարի չափով: Այս փոխանցումը կատարվելու է 4 տարվա ընթացքում Ուկրաինային 17,5մլրդ դոլար տնտեսական օգնության ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է բյուջեում, ֆիսկալ և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար:
Հիշեցնեք, որ այս մասին ԱՄՀ Կառավարման խորհուրդը հայտարարել էր մարտի 11-ին՝ նշելով, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է հատկացնել 10մլրդ դոլարի վարկ:
ԱՄՀ տրամադրած վարկը Կիևը կարող է ծախսել բացառապես բյուջեի վերակազմակերպման համար: Փաստորեն, Կիևն այդ գումարը չի կարող օգտագործել պաշտպանության, սոցիալական կամ պետական գանձարանից ազգային արժույթով վճարվող այլ ծախսերի համար: Այն պետք է օգտագործվի միայն արտաքին պարտքը մարելու համար:
Շատ փորձագետներ գտնում են, որ միայն բյուջեի վերակազմակերպումը բավարար չէ ուկրաինական տնտեսության փրկության համար: Փորձագետները համոզված են են, որ անհրաժեշտ են տարաբնույթ ներդրումներ, ինչը երկրի արևելքում շարունակվող հակամարտության պայմաններում այդքան էլ իրատեսական չէ:
Նման կարծիք է հայտնել նաև Ուկրաինայի նախագահը: Վերջինս համոզված է, որ այս վարկը չի բավարարի պարտքի ամբողջական մարման համար: Նա հայտարարել է, որ Կիևն ավելի մեծ օգնության կարիք ունի. «Նույնիսկ 40մլրդ դոլարը բավարար էր տնտեսության վերականգնման համար հայտարարել է Պորոշենկոն»: Սակայն հարկ է նշել, որ այս վարկավորումն, այնուամենայնիվ, կփրկի երկիրը դեֆոլտից: