Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

16:11     13 մարտի, 2015

Մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում քացախ խմելու միջոցով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։  Այս մասին հայտնում է Ռազմինֆոն` հղում կատարելով ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքին: Վերջինիս փոխանցմամբ՝ տեղեկությունը տրամադրել են մահացածի մերձավորները։

Կրկին հարկ է նկատել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս միջադեպի մասին չի հայտնել, սակայն ինչպես դա արդեն բազմիցս եղել է այս տարվա ընթացքում, տեղեկությունը գաղտնի պահելու փորձերը ձախողվել են։

Հավելենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա ադրբեջանական զինուժի 15-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։


© armedia.am