ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:
Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արևելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:
Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, այցելել նաև Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի: