ԴԺՀ և ԼԺՀ պահանջում են պատժամիջոցներ սահմանել Կիևի դեմ

18:28     13 մարտի, 2015

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդներ Ալ. Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին համատեղ հայտարարությամբ դիմել են «նորմանդյան քառյակի» երկու անդամներին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդին՝ առաջարկելով ուկրաինական ղեկավարության մի շարք անդամների նկատմամբ սահմանել անհատական պատժամիջոցներ և ստիպել Կիևին՝ կատարելու Մինսկի պայմանավորվածություններին:

Նշենք, որ ուկրաինացի աշխարհազորայինները Կիևին մեղադրում են Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ:


© armedia.am