Ադրբեջանը հայտնում է սպանված զինծառայողի մասին

20:22     13 մարտի, 2015

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ այսօր՝ մարտի 13-ին, հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» սպանվել է զինված ուժերի զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն: Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆոն։

 Նշենք, որ 2015-ի մարտի ընթացքում սա ադրբեջանական բանակի 9-րդ կորուստն է, որի մասին հայտնի է դառնում։


© armedia.am