Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է mk.ru-ն: Նա ճշտել է, որ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություն սկսելու համար հարկավոր է բանաձև, ՄԱԿ-ի համապատասխան որոշում: Քանի դեռ նման որոշում չի ընդունվել, մենք կշարունակենք Մինսկի արձանագրությամբ նախատեսված միջոցների կատարման աջակցմանն ուղղված մեր ջանքերը... Մենք աջակցում ենք նաև ցանկացած հասանելի ուղիներով ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը»: