Հունաստանի ելքը եվրագոտուց կարող է շղթայական ռեակցիա առաջացնել

10:14     14 մարտի, 2015

 «Եթե Հունաստանը պայթի, ապա Իսպանիան ու Իտալիան կլինեն հաջորդը: Այնուհետև, երբևէ Գերմանիայի հերթն էլ կհասնի: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է մի ուղի գտնել, որի շնորհրիվ մենք կմնանք եվրագոտում, սակայն այդ ուղին չպետք է հույներին ստիպի անընդհատ վճարել», - ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, հաղորդում է Корреспондент.biz-ը: Նա նաև հիշեցրել է երկրի համար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքների մասին և ասել, որ Եվրամիությունը պետք է Հունաստանին փոխհատուցում տա այն գումարների համար, որոնք նա կորցնում է:

Սակայն Հունաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Աթենքը չի պատրաստվում եվրագոտուց դուրս գալ:


© armedia.am