ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին:
«Որքան մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»,-գրել է նա: