Բրազիլիայում ավտովթարի զոհերի թիվը հասել է 55-ի

13:00     15 մարտի, 2015

Բրազիլիայի հարավային Սանտա-Կատարինա նահանգում ավտոբուսը 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Տարբերակներից մեկի համաձայն մեղավորը վարորդն է, ով կորցրել է մեքենայի կառավարումը, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ ուղևորների թիվը չի գերազանցում 50-ը, որոնցից 42-ը մահացել են: Ավտովթարի զոհերի թվում կան երեխաներ:

Վթարի վայրում աշխատում են փրկարարները: 


© armedia.am