Քերի. Վաշինգտոնը ստիպված կլինի բանակցություններ սկսել Ասադի հետ

07:53     16 մարտի, 2015

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է բանակցություններ սկսի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ՝ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար: «Վաղ, թե ուշ մենք ստիպված կլինենք պայմանավորվել»,- հայտարարել է Քերին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Քերին նշել է ռազմական ճանապարհով սիրիական  հակամարտության կարգավորման անհնարության մասին՝ ավելացնելով. «Ասադին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար անհրաժեշտ է նրան ցույց տալ, որ մենք մտադիր ենք քաղաքական որոշումներ փնտրել»: Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը անում է հնարավոր ամեն բան բանակցությունները վերսկսելու համար, սակայն նա չի մանրամասնել, թե  այդ ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում Վաշինգտոնը:


© armedia.am