Այս շաբաթ Եվրոպայում...

11:49     16 մարտի, 2015

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մարտի 16-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներն անդրադառնալու են անվտանգության քաղաքականությանը, միգրացիայի հարցերին և այլն։ Օրակարգում ընդգրկված է նաև Ռիգայում մայիսին կայանալիք ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների քննարկում։

Մարտի 16-ին  Բրյուսելում կկայանա Մոլդովայի բարեկամների հանդիպում։ Դրան կհաջորդի ԵՄ-Մոլդովա Ասոցացման խորհրդի նիստը։

Մարտի 17-18-ը Հայաստանում անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են «Եվրանեսթ»-ի մշտական հանձնաժողովների նիստեր:

Այդ կապակցությամբ մարտի 18-ին Հայաստան կայցելի ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականութայն և ընդլյանման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

Մարտի 19-20-ին Երևանում տեղի է ունենալու ԵՄ-Հայաստան Խորհրդարանական Համագործակցության Հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 15-րդ նիստը:


© armedia.am