Արցախի հավաքականի մրցակիցները հայտնի են

09:35     16 մարտի, 2015

Չճանաչված պետությունների ֆուտբոլի եվրոպայի գավաթի խմբային փուլի վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Արցախի հավաքականի մրցակիցները: Այս մասին հաղորդում է «Արցախպրեսը»՝ հղում անելով մրցաշարի ֆեյսբուքյան էջին:

Համաձայն աղբյուրի՝ Արցախի հավաքականը A խմբում կմրցի Պադանիայի և Ֆրանկոնիայի թիմերի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 13-21-ը Մեն կղզում:


© armedia.am