Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին օժտել է հատուկ լիազորություններով

09:45     16 մարտի, 2015

Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հատուկ լիազորություններ է տվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:  

Այսպիսով, Վենեսուելայի նախագահը հնարավորություն է ստացել կառավարելու երկիրը հրամանագրերի միջոցով, որոնք այլևս չեն պահանջում խորհրդարանի հաստատում:

Վենեսուելայի խորհրդարանը նման քայլի է դիմել «ԱՄՆ-ի կողմից վերջին սպառնալիքների» պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ը լատինաամերիկյան այս երկրի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել:


© armedia.am