Պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա զեկույցի կապակցությամբ՝ մեղադրելով եվրոպական այս կառույցին կողմնակալության մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hyurriet daily News լրատվականը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բանջու Բիլգինչի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում կոչ էր արել ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Թուրք պաշտոնյան նշել է, որ նման քայլերը բացասաբար են անդրադառնում Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա, ինչպես նաև բարդեցնում են հայ-թուրքական մերձեցման գործընթացը: