ԱՄՆ-ում տեղի կունենա «Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան

12:28     16 մարտի, 2015

Մարտի 17-ին ԱՄՆ-ի Ռասին քաղաքի կինոթատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկացնում է Journal Times լրատվականը:

Ֆիլմը կոչվում է  «Ցեղասպանության որբերը»: Այն  ներկայացնում է 1915թ. Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագները Ցեղասպանության արդյունքում որբացած ավելի քան 130 հազար հայ երեխաների աչքերով:

Փաստագրական այս ֆիլմը պատմում է մի որբանոցի մասին, որտեղ ապրում են 1000 մանուկներ: Այնտեղ նրանք բռնի թուրքացվում են՝ ընդունելով իսլամ:


© armedia.am