Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողություն Բերգամոյի Սուրբ Աննա տաճարում

10:53     16 մարտի, 2015

Իտալական Բերգամոյի Սուրբ Աննա տաճարում հիշատակել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին հայտնում է տեղական L’Eco di Bergamo պարբերականը:

«Մենք անչափ զգացված ենք, որ մեզ հետ միասին բազմաթիվ իտալացիներ են հավաքվել այստեղ՝ միասնաբար հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է հիշատակի արարողության հայ մասնակիցներից մեկը:


© armedia.am