Սաուդյան Արաբիայի արքայազն՝ Թուրքի Ալ-Ֆեյսալը, խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնության մասին, նշել է , որ այն կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանի մյուս պետությունները նույնպես ատոմային վառելիք զարգացնեն, հայտնում է BBC-ին:
Թեմայի շուրջ Սաուդյան Արաբիայի արքայազնը մասնավորապես նկատել է.
«Ես միշտ ասել եմ, որ կախված նրանից, թե ինչ արդյունքի կհասնեն բանակցող կողմերը, մենք կպահանջենք նույնը մեզ համար: Այսպիսով, եթե Իրանին թույլատրվի որոշակի քանակի ուրան հարստացնել, միայն Սաուդյան Արաբիան չէ, որ պահանջելու է նույն իրավունքները: Դա աշխարհի համար նոր դուռ կբացի՝ շարժվելու նույն ճանապարհով առանց որևէ արգելքի, սրանում է կայանում իմ միակ առարկությունը 5+1 ձևաչափի բանակցություններին»:
Նշենք, որ Իրանի և Արևմուտի միջև բանակցության քննադատները նշում են, որ Արևմուտքի կողմից Իրանին տրվող ցանկացած զիջում տարածաշրջանում կառաջացնի սպառազինության մրցավազք: