Վրաստանի վարչապետը կներկայացնի Սամցխե-Ջավախեթիի զարգացման ծրագիրը

11:56     16 մարտի, 2015

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի կայցելի Սամցխե-Ջավախեթի՝ այդպիսով մեկնարկ տալով երկրի շրջանների տնտեսական պոտենցիալի ներկայացման ծրագրին: Իրակլի Ղարիբաշվիլին Ախալցխե քաղաքում հանդիպում կունենա գործարարների հետ, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի արդյունաբերական ռեսուրսները: Ըստ կառավարության ղեկավարի հանձնարարության, իշխանությունները կողմից բիզներսի և տեղական արտադրանքի զարգացմանն առավելագույնս նպաստելու նպատակով, նախօրոք ուսումնասիրվել են տարածաշրջանի տնտեսական հանարավորությունները: Տարածաշրջանային զարգացման ծրագրում ակտիվորեն ներգրավված է մասնավոր սեկտորը և տեղի բնակչությունը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր:

Ըստ լրատվամիջոցների՝ կառավարությունում ունեցած աղբյուրների՝ 2015թ-ին Սամցխե-Ջավախեթիի զբոսաշրջային պոտենցիալի զարգացման համար Համաշխարհային բանկի օժանդակությամբ նախատեսված է հատկացնել շուրջ 30 մլն դոլար: Արդեն իսկ հաստատվել է 14 նախագիծ, այդ թվում՝ Ախալքալաքի ամրոցի, մշակութային հուշարձանների, տեղական մայրուղիների վերականգնում: 2014թ-ին տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի վրա ծախսվել է մոտ 22 մլն լարի: 


© armedia.am