Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ամբողջական մարտական պատրաստվածության բերել Հյուսիսային նավատորմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Բացի այդ սկսվել է նաև Արևմտյան ռազմական շրջանի և օդադեսանտային ուժերի մարտական պատրաստվածության անսպսելի ստուգումները: Շոյգուի փոխանցմամբ միջոցառումների մեջ ներգրավված են 38 հազար զինծառայող, 3360 միավոր ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ ու 110 ինքնաթիռ և ուղղաթիռ: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Շոյգուն հայտարարել էր, որ Արկտիկայում մշտական ռազմական ներկայությունը ազգային անվտանգության ապահովման քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մասնավորապես նա չէր բացառել Արկտիկայում պետական շահերի զինված պաշտպանության հանարավորությունը: