Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

12:59     16 մարտի, 2015

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ ՀՀ մի շարք մարզերի համայնքերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք ամփոփ ներկայացրել է panorama.am-ը:

Այսպես, Արմավիր քաղաքը կշարունակի ղեկավարել Ռուբեն Խլղաթյանը, ով այս պայքարում մրցակիցներ չուներ: Նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, քվեարկել է 8169 մարդ:

Սյունիքի Կաղնուտ գյուղում ևս մի թեկնածու էր առաջադրված՝ Արթուր Հովհաննիսյանը, ով և ընտրվել է 54 ձայնով:

Արագածոտնի Օհանավան գյուղում ինքնաառաջադրված ԲՀԿ-ական գյուղապետը հաղթանակ է տարել ՀՀԿ առաջադրած թեկնածուի՝ Էդգար Հայրապետյանի նկատմամբ:

Արարատի մարզի Վարդաշեն գյուղում վերընտրվել է Դաշնակցական գյուղապետը: Նա ինքնաառաջադրվել էր, մրցակից չուներ, ստացել է 209 ձայն:

Կոտայքի մարզի Բջնի համայնքում, որտեղ թեժ ընտրապայքար էր ընթանում գրանցված երեք թեկնածուների միջև, 1114 ձայնով ընտրվել է Արմեն Մաթևոսյանը:

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում գործող ՀՀԿ-ական գյուղապետը հաղթանակ է տարել երեք ձայնի տարբերությամբ:

ՀՀ մարզերի մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները ևս ներկայացված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 15-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում:


© armedia.am