Օբամա. Ես ժամկետն անց նորություն եմ

13:03     16 մարտի, 2015

Այսպես կոչված Gridiron Club-ում տեղի ունեցած ամենամյա հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծիծաղել է ինքն իր վրա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Միայն մտածեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվել 2008-ից այս կողմ: Այդ ժամանակ ես երիտասարդ, ֆիզիկապես առաջադեմ ապագայի թեկնածու էի: Իսկ հիմա  ես ժամկետն անց նորություն եմ, իսկ Հիլարի Քլինթոնը սերվերը տեղափոխել է իր տուն » ,- նշել է ԱՄՆ նախագահը՝  նկատի ունենալով Քլինթոնի անվան հետ կապված վերջին սկանդալային պատմությունը, երբ նրան քննադատել էին պետքարտուղար եղած ժամանակ գործնական նպատակներով անձնական  էլեկտրոնային փոստը օգտագործելու համար:

Նշենք, որ այսպես կոչված Gridiron Club-ը, իրենից ներկայացնում է երգիծական քննարկում, որին  մասնակցում են  մեդիա ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլոք:


© armedia.am