Շոյգու. Ռուսաստանը կբարձրացնի բանակի մարտական հնարավորությունները

14:57     16 մարտի, 2015

Ռուսաստանի զինված ուժերին անհրաժեշտ է մարտական հնարավորությունների հետագա բարձրացում: Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Դրա անհրաժեշտությունը նա բացատրել Ռուսաստանի ռազմական անվտանգության համար նոր սպառնալիքների և մարտահրավերների ի հայտ գալու հանգամանքով: Նա նշել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել մասնավորապես «հյուսիսային ուղղությամբ նոր ձևավորված ռազմական միավորմանը»:

Ավելի վաղ՝ հունվարի վերջին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության առջև խնդիր էր դրել թույլ չտալ, որպեսզի որևէ երկիր ռազմական առումով գերազանցի  Ռուսաստանին:


© armedia.am