Ստամբուլում ձերբակալվել են բրիտանացի երեք դեռահասներ, ովքեր փորձել են անցնել Սիրիա՝ Իսլամական պետության ահաբեկիչներին միանալու նպատակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական իշխանություններին:
Թուրքական իշխանությունները ձերբակալված դեռահասներին արդեն արտահանձնել են Մեծ Բրիտանիային:
Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ, երբ երիտասարդ բրիտանացիները փորձում են միանալ ԻՊ գրոհայիններին: Ավելի վաղ հաղորդվում էր բրիտանացի երեք աշակերտուհիների՝ ԻՊ միանալու մասին:
Նշենք, որ երիտասարդ բրիտանացիների՝ ԻՊ միանալու միտումները լուրջ վտանգ են ներկայացնում թագավորության անվտանգության համար: Կա մտավախություն, որ մի քանի ամիս գրոհայինների մոտ անցկացնելուց հետո վերջիններս հայրենիք վերադառնալուն պես կարող են ահաբեկչություններ իրականացնել: